«Հրապարակ». Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ԲՀԿ-ին չորս պորտֆելից ավել տալ

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը չի պատրաստվում  ԲՀԿ-ին չորս պորտֆելից ավել տալ

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ որքան էլ ԲՀԿ-ն փորձում էր խոսել կառավարության երեսուն տոկոսի, նախարարական վեց պորտֆելների, ինչպես նաև վարչապետի պաշտոնն իրենով անելու և այդ ամենի դիմաց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրանց չորս պորտֆելից ավել տալ: Ըստ նույն աղբյուրների՝ մինչև հիմա նախագահը պատրաստ էր Գագիկ Ծառուկյանին կամ նրա թիմակիցներից որևէ մեկին առաջարկել փոխվարչապետի պորտֆելը ևս:

Բանն այն է, որ թերթի աղբյուրները չեն բացառում նախագահական ընտրություններին զուգահեռ՝ սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որով Հայաստանը սահուն անցում կկատարեր վարչապետական կառավարման համակարգին, ինչպես արեց Վրաստանը:

Սակայն թե այս, թե վերը նշվածների առումով նախագահականի, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այս օրերին լիովին փոխվել է: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների մասով ժամանակային խնդիրները կարող են պատճառ լինել, ապա Ծառուկյանի պահվածքը, խուսափողական ծեքծեքումները, ժամանակ շահելու մարտավարությունը ձանձրացրել է «սպասող կողմին», որտեղ սատարելու հարցի առնչությամբ ասվել է՝ հլը տես ես ուզո՞ւմ եմ, որ ինքն իմ կողքը կանգնի:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---