«Ժողովուրդ». ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը փոխվում է

«Ժողովուրդ». ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը փոխվում է

PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Թեև ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մի կողմից չթաքցնելով իր «արժանիքները», մյուս կողմից էլ հերքել էր իրեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի փոխարեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ընդգրկելու մասին լուրերը, սակայն երեկ պարզվեց հակառակը: Աժ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսի ժամանակ Նադդալյանն ասել է, թե ինքը պատվիրակության կազմում չի ընդգրկվի զուտ իր պաշտոնական դիրքից ելնելով, ըստ նրա` ինքն ԱԺ փոխխոսնակ է, իսկ ԵԽԽՎ-ում չկա նախադեպ, որ ԱԺ փոխխոսնակն ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում»: Բայց «Ժողովուրդը» հիշեցնում է, որ ժամանակին 2003-2008թթ., Տիգրան Թորոսյանը, լինելով ԱԺ փոխնախագահ, այնուհետև նախագահ, ընդգրկված էր ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում, ավելին, դրա ղեկավարն էր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---