2013-ի սկզբին Հայաստանում կգործարկվի Ազգային ինժեներական լաբորատորիան

2013-ի սկզբին Հայաստանում կգործարկվի Ազգային ինժեներական լաբորատորիան

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է կայացրել շուրջ 350 հազար դոլար հատկացնել Ազգային ինժեներական լաբորատորիայի շինարարության համար Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի բազայի վրա:

Ինչպես հաղորդել է Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունում կայացած ճեպազրույցում, նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 6.2 մլն դոլար, որից շուրջ 1.5 մլն կտրամադրի National Instruments ընկերությունը, 650 հազար դոլարը կտրամադրվի համալսարանի արտաբյուջետային միջոցներից, իսկ գումարի մնացած մասը կհատկացնի USAID-ն:

Դրա հետ կապված նախարարը հիշեցրել է, որ անցած շաբաթ այդ գործընթացն արագացնելու հանձնարարություն տրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Պլանավորվում է, որ Ազգային ինժեներային լաբորատորիան կգործարկվի 2013-ի հունվար-փետրվարին և կներառի իր մեջ շուրջ 30 լաբորատորիաներ, որոնք հետազոտություններ կանցկացնեն ավելի քան 30 մասնագիտություններով:

Լաբորիատորիան կգտնվի բուհի առաջին 4 հարկերում և կզբաղեցնի շուրջ 2 հազար քառ. մետր տարածք: Լաբորատորիան կկրի միջբուհական և տարածաշրջանային բնույթ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---