Ամերիաբանկին շնորհվել է IFC նոր մրցանակ10 հոկտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային խմբի անդամ IFC-ի /Միջազգային ֆինանսական կորպորացիա/ կողմից Ամերիաբանկը ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency): Մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորոպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` Դուբայ քաղաքում IFC-ի կողմից կազմակերպված բանկային գործընկերների 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի շուրջ 52 երկրի 150 կազմակերպություն: Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Ընդլայնելով գործունեությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում`Ամերիաբանկը նախապատվություն է տալիս այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք բիզնեսի ծավալմանը զուգընթաց նպաստում են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Միաժամանակ մենք պատշաճ ուշադրության ենք արժանացնում բանկի գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարմանը` դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է էներգիայի արդյունավետ օգտագորման, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով`կիրառելով տեղական և միջազգային լավագույն փորձը»: 2011թ. առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ` Ամերիաբանկը IFC-ի կողմից արժանացել է «GTFP Award 2010» մրցանակին, որն առաջին անգամ է շնորհվել Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |