Այաթոլլա Համենեին կոչ է արել պաշտոնյաներին միմյանց վրա չբարդել տնտեսական խնդիրների մեղքը

Այաթոլլա Համենեին կոչ է արել պաշտոնյաներին միմյանց վրա չբարդել տնտեսական խնդիրների մեղքը

PanARMENIAN.Net - Իրանի բարձրագույն առաջնորդ այաթոլլա Համենեին կոչ է արել պաշտոնյաներին «միմյանց վրա չբարդել տնտեսական խնդիրների մեղքը» և ճանաչել իրենց պատասխանատվությունը երկրում տիրող տնտեսական իրավիճակի համար:

Նա նաև քննադատել է Արևմուտքին, որտեղ վերջերս իրանական ռիալի անկումը շատերի կողմից գնահատվում է որպես պատժամիջոցների արդյունավետություն:

Նախորդ շաբաթ ռիալը մոտ կիսով չափ արժեզրկվել էր դոլարի նկատմամբ:

Բազմաթիվ իրանցիներ, այդ թվում` այաթոլլա Համենեիի քաղաքական գործընկերները, տնտեսական ճգնաժամի մեղքը բարդում են նախագահ Ահմադինեժադի վրա, հաղորդում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---