Վենեսուելայի նախագահը կշարունակի սատարել Բաշար Ասադին

Վենեսուելայի նախագահը կշարունակի սատարել Բաշար Ասադին

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ հետագայում ևս պատրաստվում է սատարել սիրիացի քաղաքական գործիչ Բաշար Ասադի կառավարությունը:

Վերընտրված նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ չի պատրաստվում փոխել իր քաղաքական սկզբունքները:

«Ուրիշ ում կարելի է աջակցել Սիրիայում, եթե այնտեղ միայն ահաբեկիչներ են: Չեմ պատրաստվում սատարել նրանց, ով իրենց կոչում է «անցումային կառավարություն» և սպանում մարդկանց: Չեմ հասկանում` ինչպես են որոշ եվրոպական կառավարություններ հանդիպում և խոսում ահաբեկիչների հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահն արդեն հայտարարել էր, որ աջակցում է Դամասկոսի գործողություններին և մեղադրել է Եվրոպային և ԱՄՆ-ին` Մերձավոր Արևելքում բռնություն սադրելու համար, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---