ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՊԻՍԻ ԵՐԿՐԻ ՀԵՏ, ԻՆՉՊԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասին , տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Մեզ համար շատ կարեւոր է ձեզ հետ համագործակցելը: Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ եւ ձգտում ենք դառնալ այդ ընտանիքի լիիրավ անդամ»,- նշել է Ս.Սարգսյանը: Նրա խոսքերով` Հայաստանը զարգացնում է հարաբերություններն ինչպես եվրոպական, այնպես էլ բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են խաղաղության: «ԱՄՆ-ից հետո, Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ ժամանում եմ պաշտոնական այցով»,- նշել է Գ. Կիրկիլասը` հայտնելով բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցելու Լիտվայի պատրաստակամությունը, այդ թվում` նաեւ պաշտպանության ոլորտում: «Մենք շատ կարեւորում ենք պատմական հարուստ անցյալ ու մշակույթ ունեցող այնպիսի երկրի հետ համագործակցությունը, ինչպիսին Հայաստանն է»,- ավելացրել է Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Սպաների ուսուցման եւ վերապատրաստման ոլորտներում Գեդիմինաս Կիրկիլասը առաջարկել է համագործակցել ինչպես ակադեմիական, այնպես էլ բուհական մակարդակներում: Անդրադառնելով ղարաբաղյան հակամարտության խնդրին, Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծել է 11-ամյա զինադադարի հարցում Մինսկի խմբի խաղաղարար գործունեության մեծ դերի մասին: Հանդիպման ավարտին Գեդիմինաս Կիրկիլասը պատրաստակամություն է հայտնել ռազմական համագործակցության ոլորտում քննարկելու հայկական կողմից արված ցանկացած առաջարկություն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---