The Rolling Stones-ը 7 տարի անց թողարկում է նոր երգ

The Rolling Stones-ը 7 տարի անց թողարկում է նոր երգ

PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանական The Rolling Stones ռոք-խումբ, որն այս տարի նշում է իր 50-ամյակը, այսօր նոր երգ է թողարկում: Այս սինգլը 7 տարվա լռությունից հետո խմբի առաջին երգն է: Այս մասին հաղորդում է «Յունիվերսալ» երաժշտական ընկերությունը, որը թողարկում է խմբի ձայնգրությունները:

«Doom and Gloom» երգը այսօր հասանելի կլինի ներբռնման համար «ՅուԹյունզ» ինտերնետ-խանութում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ստեղծագործությունը ձայնագրվել է Փարիզում և կներառվի «Grrr» հավաքածուում: Ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 12-ին: Ալբոմում կընդգրկվի խմբի ևս մեկ ստեղծագործություն` «One Last Shot»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---