Էրեբունի-Երևանի միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ ինտերակտիվ քարտեզից

Էրեբունի-Երևանի միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ ինտերակտիվ քարտեզից

PanARMENIAN.Net - Էրեբունի-Երևանի միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ Երևանի քաղաքապետարանի կայքում տեղակայված ինտերակտիվ քարտեզից: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, «Իմ սրտի մայրաքաղաք» կարգախոսով միջոցառումները քարտեզի վրա նշված են սրտերով, որոնց վրա սեղմելիս կարելի է իմանալ, թե այդ վայրում ինչ է տեղի ունենալու և որ ժամերին: «Բացի այդ, քարտեզի վրա նշված է նաև, թե որ փողոցները և որ ժամերին են փակ լինելու: 14:30-ից, երբ որոշ փողոցներ սկսեն բացել, քարտեզը համապատասխանաբար կթարմացվի»,- տեղեկացրեց նա:

Արթուր Գևորգյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղ գտած նոր ծառայությանը` թեժ գծին: «Թեժ գծի հեռախոսահամարները կգործեն բնակչության հետ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից տարաբնույթ տեղեկատվություն և առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին, պահանջներին ու բողոքներին, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ կարծիքներն առավել լսելի դարձնելու նպատակով: Շուրջօրյա կգործի 1-08 հեռախոսահամարը, իսկ աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից 18:00-ը` 010 514 152, 010 514 187 և 010 514 236 հեռախոսահամարները»,- տեղեկացրեց նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---