Շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների բողոքի քննությունը. դատարանը հեռացել է խորհրդակցության![]() 11 հոկտեմբերի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀԱԿ 4 ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով վերաքննիչ բողքի քննությունը: Նշենք, որ նախորդ նիստին ակտիվիստների փաստաբանները ներակայացրել են իրենց բողոքի միջնորդությունը, որով պահաջնում են արդարացնել նրանց: Այսօր մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրեց միջնորդության վերաբերյալ իր դիտարկումները: Մասնավորապես, միջնորդության այն կետը ըստ որի ամբաստանյալները ինքնապաշտպանության նպատակով են դիմադրություն ցույց տվել ոստիկաններին, ըստ նրա՝ չի տեղավորվում պաշտպանության ինստիտուտի մեջ: Ըստ մեղադրողի ՝ ակտիվիստների ցուցմունքները ցույց են տալիս, որ խոսք անգամ չի կարող լինել ինքնաշպաշտպանության մասին : Միջնորդության այն կետը, որով Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը և մյուս երեք ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջում են բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը, մեղադրողը ևս անհիմն համարեց: Նշենք, որ Վահե Գիրգորյանը միջնորդության մեջ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը (ոստիկանին դիմադրություն ցույց տալը) վերջին 4 տարիների ընթացքում կիրառվել է 30 անգամ ավելի, քան ՀՀ անկախության հռչակումից ի վեր, ընդ որում, ըստ փաստաբանի, այն ճնշող մեծամասնությամբ կիրառվել է միայն քաղաքական հակառակորդների և նրանց պաշտապանող անձանց նկատմամբ: Ըստ փաստաբանի, այս հանգամանքը պետք է հաշվի առնվի դատարանի կողմից՝ քաղաքական սույն հոդվածով քաղաքական հակառակորդների, տվյալ դեպքում ակտիվիսդտների, որպես քաղաքական հաշվեհարդարի իրավական հիմք հանդիսացող գործիք օգտագործելու հավանականությունը: Մարտիրոսյանը նշեց, որ միջնոդության մեջ չի ներկայացվել, թե ինչ աղբյուրից է օգտվել փաստաբանը: Մեղադրողը անդրադարձավ նաև ամբաստանյալների պատժաչափի նշանակման մասին կետին, մասնավորապես, այն հանգամանքին, որ պատժաչափը որոշելիս հաշվի չեն առնվել ամբաստանյալների կրթության հանգամանքը: Մեղադրողը, անդրադառնալով, մասնավորապես, միջնորդության մեջ ներկայացված Արտակ Կարապետյանին վերաբերող մեղմացուցիչ հանգամանքին, որ վերջինս անչափաահս երեխաների խնամակալ է, նշեց, որ մեղադրանքը ներկայացնելիս ինքը նշել է այդ հանգամանքը, սակայն դատարանը հաշվի չի առել այն: Մեղադրողի պահանջն է ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը մեկ բացառությամբ՝ Դավիթ Քիրամիջյանին պայմանական ազատազրկման դատապարտել: Ի դեպ, դատավորը թույլ էր տվել դատական նիստը տեսաձայնագրել միայն 10 րոպե, ինչին առարկեց Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը՝ նշելելով, որ օրենքով դատարանը նման սահմանափակման իրավասություն չունի , սակայն Վահե Գրիգորյանի հարցը որակվեց որպես հայտարարաություն, քանի որ ըստ դատավորի՝ տվյալ փուլում փաստաբանը դատարանին հարցեր տալու իրավունք չունի: Դատարանն այս պահին հեռացել է խորհրդակցության: Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |