Մանկավարժական համալսարանում բացվեց ՄԱԿ-ի անկյուն

Մանկավարժական համալսարանում բացվեց ՄԱԿ-ի անկյուն

PanARMENIAN.Net - Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյան բացումը, որից հետո ուսանողները, համալսարանի դասախոսները, ՄԱԿ-ի աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և լրագրողները նշեցին իսպաներենի՝ ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկի օրը:

Միջոցառումները կազմակերպել էին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը և Հայկական պետական մանկավարժական համալսարանը:

ՄԱԿ-ի ավելի քան հազար անուն հրատարակություն և մուլտիմեդիա նյութեր, որոնք ՄԱԿ-ի գրասենյակի կողմից տրամադրվել էին ՄԱԿ-ի անկյանը, կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի արժեքների և գործունեության վերաբերյալ իրազեկելու համար: Համալսարանի դասախոսներն ու ուսանողները ՄԱԿ-ի անկյունից կօգտվեն նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային և կրթական միջոցառումներ կազմակերպելիս:

ՄԱԿ-ի անկյունը բացվեց համաձայն ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև Համագործակցության ծրագրի, որը ստորագրվեց արարողության ընթացքում:

Նշենք, որ 2010 թվականից ի վեր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (Նյու Յորք) հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնության մեկնարկը՝ լեզվական և մշակութային բազմազանության խթանման նպատակով: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---