ՀԱԿ ակտիվիստների գործով նիստը հետաձգվեց. Տիգրան Առաքելյանն ու Սարգիս Գևորգյանը խոսեցին![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալներ Տիգրան Առաքելյանն ու Սարգիս Գևորգյանը ներկայացրեցին իրենց նկատառումները մեղրադրողի դիտարկումների վերաբերյալ: Տիգրան Առաքելյանը նշեց, որ իր համար անհասկանալի է մեղադրողի այն դիտարկումը, որ դեպքի ժամանակ ոստիակնները և ամբաստանյալները գտնվելե ն նույն պայմաններում: Ըստ նրա դա այդպես չէ: Առաքելյանը նշեց, որ իրենց չեն տեղեկացրել, հետևաբար անհասկանալի է մեղադրողի այն դիտարկումը, որ իրենք դիմադրել ու չեն ցանկացել գնալ: Ըստ նրա ՝ դա ավելի քան բնական է, եթ չգիտես քեզ ուր են տանում: Առաքելյանը նաև նշեց այն հանգամանքը, որ դատարան է ներկայացվել ոստիականական բաժանմունքնում 6 ժամ տեղի ունեցածի միայն 5-6 րոպենաոց տեսանյութը, ըստ նրա՝ հենց այն հատվածը, որտեղ ամբաստանյալները դիմադրում են ոստիկաններին: Սարգիս Գևորգյանը նույնպես իր նկատառումներում նշեց, որ ոստիկանները ցանկացած պարագայում պարտավոր էին իրենց տեղյակ պահել, թե ուր են տանում իրենց: Գևորգյանի պնդմամբ՝ իրավապահները չեն արել դա և Առաջին ատյանի ընդհանոուր իրավասության դատարանի նյութերում առկա են դրա ապացույցները: Փաստաբան Վահե Գրիգորյանը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ ինքը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստի: Դատավորը բավարարեց միջնորդությունը և նիստ նշանակեց նոյեմբերի 2-ին: Հաջորդ նիստում Վահե Գրիգորյանը կներկայացնի իր պատասխանը մեղադրող կողմի նկատառումներին: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: ![]() ՀԱԿ ակտիվիստներ 2012 թվականի հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |