Աշակերտներըն ու ոստիկանները քննարկեցին թմրամոլության, ծխախոտի, ոգելից խմիչքների չարաշահման խնդիրներ

Աշակերտներըն  ու ոստիկանները քննարկեցին  թմրամոլության, ծխախոտի, ոգելից խմիչքների չարաշահման խնդիրներ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ավարտվեցին «Ապահով դպրոց» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված քառօրյա միջոցառումները: Նախաձեռնությունը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը:

Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայնքների 189 և 130 դպրոցներում տեղի ունեցած միջոցառումները ուղղված էին դպրոցում անվտանգության խնդիրների` թմրամոլության, ծխախոտի օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, բռնության և ճանապարհային անվտանգության լուծմանը, ինչպես նաև ոստիկանության և համայնքի միջև համագործակցության ամրապնդմանը:

Վերոհիշյալ միջոցառումները ներառում էին հանդիպումներ տարածքների համայնքային ոստիկանների, աշակերտների, ծնողների և ուսուցչական կազմի միջև, ինչպես նաև` համայնքային ոստիկանության գաղափարի ներկայացում: Մինչ այս նախաձեռնությունը աշակերտների շրջանում հարցում էր անցկացվել` պարզելու նրանց առավել լուրջ մտահոգությունները կապված անվտանգության հետ: Այդ արդյունքները ներկայացվել և քննարկվել են դպրոցական հանդիպումների ժամանակ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` երկրում ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածմանը խթանելու շրջանակներում: Համայնքային ոստիկանությունը Երևանում մեկնարկեց հունիսին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---