ԱԻՆ-ում կքննարկվեն աղետների ռիսկի նվազեցման կրթության նորարարական մոտեցումները

ԱԻՆ-ում կքննարկվեն աղետների ռիսկի նվազեցման կրթության նորարարական մոտեցումները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատանքային քննարկում, որի թեման է «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության նորարարական մոտեցումները Հայաստանի հանրակրթական ուսումնական ծրագրերում»։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, կազմակերպիչներն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետազոտական խումբը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

Քննարկմանը հրավիրված են ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, «ԱՌՆԱՊ» հիմնադրամի, ՃՄՀԳ հետազոտական խմբի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՕՔՍՖԱՄ-ի, Հայկական կարմիր խաչի, «Ուորլդ վիժն» և «Փրկենք երեխաներին» կազմակերպությունների, փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, մարզպետարանների, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։

Սեմինարի նպատակներն են Հայաստանում ու Ճապոնիայում աղետների վերաբերյալ գիտելիքի, կրթության և փորձի փոխանակում, Հայաստանի դպրոցներում ԱՌՆ վերաբերյալ ուսուցումը խթանող միջոցների բացահայտում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---