Արամ Հարությունյան. Պետք է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները

Արամ Հարությունյան. Պետք է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է բնապահպանական ակտիվիստների և գյուղացիների, որոնց թվում Գետահովիտ համայնքի բնակիչներ և «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցապատողների՝ նրանց մտահոգությունները լսելու և պարզաբանումներ տալու համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրել են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արամ Հարությունյանը լսել է կառուցապտող կողմի, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գևորգյանի և Գետահովիտ համայնքի ներկայացուցիչների փաստարկները:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները», - քննարկումների արդյունքում նշել է նախարարը:

Գերատեսչության ղեկավարը հանձնարարել է նախարարության աշխատակազմի ղեկավարին եռօրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ, որը տասնօրյա ժամկետում պետք է ներկայացնի խնդրի բազմակողմանի ուսումնասիրության արդյունքները: Նախարարը հայտնել է, որ նախարարությունը վճռական է հարցի արդարացի լուծման հարցում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---