Կաթողիկոսը գոհ է Արագածոտնի և Լենինգրադյան մարզերի միջև առկա ակտիվ համագործակցությունից

Կաթողիկոսը գոհ է Արագածոտնի և Լենինգրադյան մարզերի միջև առկա ակտիվ համագործակցությունից

PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:Հանդիպմանը Վեհափառն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզայի մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը:

Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին` մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվող ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեք ապրում է իր ազգային-հոգևոր ու մշակութային կյանքով` ներդրում ունենալով նաև մարզի զարգացման գործում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---