Հայտնի է դարձել «Օսկարին» հավակնող կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի կարճ ցուցակը

Հայտնի է դարձել «Օսկարին» հավակնող կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի կարճ ցուցակը

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ կինոակադեմիան հրապարակել է «Օսկարին» հավակնող կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի կարճ ցուցակը: Ցուցակը կազմված է 8 ֆիլմից, որոնք շոշափում են ամենաարդիական հարցերը: 2013թ. հունվարի 10-ին հայտնի կդառնա, թե այդ ֆիլմերից որոնք են ներկայացվելու «Օսկարի», իսկ հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 24-ին:

Այս տարի «Լավագույն կարճամետրաժ փաստագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկարին» են հավակնում հետևյալ կինոնկարները.

1. «Մուհամմեդ Հուսեյնի դաստիարակությունը»՝ The Education of Mohammad Hussein (Loki Films)

2. «Ինոսենտե»՝ Inocente (Shine Global, Inc.)

3. «Քինգս Փոյնթ»՝ Kings Point (Kings Point Documentary, Inc.)

4. «Երկուշաբթիները Ռասինում»՝ Mondays at Racine (Cynthia Wade Productions)

5. «Բաց սիրտը»՝ Open Heart (Urban Landscapes Inc.)

6. «Պարաիսո»՝ ParaÍso (The Strangebird Company)

7. «Իդեալական տարբերակ»՝ The Perfect Fit (SDI Productions Ltd.)

8. «Հատուցում»՝ Redemption (Downtown Docs)

Կարճ ցուցակում ներկայացված կինոնկարները շոշափում են ամենաարդաիական թեմաները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---