ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ 8 ապրիլի 2005 - 08:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով չորսօրյա այցով Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Բաքվի օդանավակայանում, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիների մասին հարցին, Ռուսաստանի առաջին նախագահը ասել է, որ իր երկրի դիրքորոշումը այդ հարցում հայտնի է, եւ նորամուծություններ չեն սպասվում: Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը բողոք է հայտնել Բորիս Ելցինի Ադրբեջան կատարելիք այցի դեմ: ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին նշել է, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում Բ.Ելցինը կոշտ դիրքորոշում ուներ Ադրբեջանի հանդեպ: «Պետք չէ մոռանալ, որ Ելցինը բացահայտ աջակցում էր Հայաստանին: Այդ պատճառով նրա այցը Ադրբեջան պետք է արգելքի տակ դրվի»,-նշել է նա: Դրա հետ մեկտեղ, Ա.Նաղին ասել է, որ ՂԱԿ-ը չի պլանավորում բողոքի ակցիաների անցկացում Ադրբեջան Ռուսաստանի նախկին նախագահի ժամանման դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |