ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՐՈՍ-ՔԱՂԱՔՆԵՐԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականը ապրիլի 9-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ կմեկնի Օդեսա` մասնակցելու ԱՊՀ երկրների հերոս-քաղաքների լրագրողների թիմերի միջեւ ապրիլի 11-13-ն անցկացվող մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարին` նվիրված Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Մրցույթի կազմակերպիչներն են Օդեսայի մարզի մարզային լրագրողների Ասոցիացիան եւ Աֆղանստանի վետերանների Օդեսայի մարզային միությունը: Մրցաշարի կազմակերպումը եւ անցկացումը իրականացնում է Կազմկոմիտեն` Ուկրաինայի լրագրողների ազգային միության Օդեսայի մարզային կազմակերպության վարչության նախագահ Յուրի Ռաբոտինի գլխավորությամբ: Խաղերը կանցկացվեն Օդեսայի լավագույն սպորտհամալիրներում` «ОНЮА» եւ «КРАЯН»: Մրցաշարում բացի հայկական թիմից հանդես կգան նաեւ Օդեսայի, Բրեստի,Վոլգոգրադի, Կիեւի եւ Սանկտ Պետերբուրգի լրագրողները: Պարգեւատրման արարողությունը կկայանա Ուկրաինայի ՊՆ Ցամաքային զորքերի ինստիտուտի Գեորգիեւսկու դահլիճում: Մրցումների հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վարչության դիպլոմներով եւ գավաթներով, Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հարավային օպերատիվ հրամանատարության եւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հերոս քաղաքների լրագրողների միջազգային միության պատվավոր մրցանակներով: Մրցումների գլխավոր նպատակն է` ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդումը, երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակումը, հարգանքը Հայրենիքի պաշտպանների անմահ հերոսության նկատմամբ, ֆուտբոլի մասսայականացումը եւ ԱՊՀ երկրների լրագրողների միջեւ աշխատանքի փորձի փոխանակումը: Հայաստանի լրագրողների հավաքականի կազմում հանդես կգան «Շողակաթ» հեռուստաընկերության, «Ռեգնում» լրատվական գործակալության, «Ժամանակի ուղեցույց» թերթի, «Ռուս-հայկական գործարար ամսագրի», «HI FM» ռադիոյի եւ ուրիշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջազգային մրցաշարերին մասնակցելու ժամանակահատվածում ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային թիմերի միջեւ Հայաստանի լրագրողների թիմը 2001 թվականին դարձել է բրոնզե մեդալակիր Մոլդովայում, իսկ 2002 թվականին Երեւանում` հաղթող է ճանաչվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---