ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԶՈՐԱՄԱՍԻՑ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոնկրետ տեղեկատվություն չունի ապրիլի 1-ին Նոյեմբերյանի շրջանի զորամասից անհետացած հայ զինծառայողի գտնման վայրի վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը: Նրա խոսքերով, տվյալ պահի դրությամբ տարվում են որոնման աշխատանքներ: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել, որ զորամասը ինքնակամ լքած եւ կորած 1985 թվականին ծնված Զոհրաբ Թամոյանը գտնվում է Ադրբեջանում: Մ.Գրիգորյանը նշել է, որ զրուցել է Ադրբեջանի Զինծառայողների եւ անհայտ կորած անձանց գործերի պետական հանձնաժողովի պետի հետ, որը խոստացել է սեղմ ժամկետներում տեղեկություններ ստանալ հայ զինծառայողի գտնվելու վայրի վերաբերյալ: Նշենք, որ ադրբեջանական կողմը ժխտում է հայ զինծառայողի գերման փաստը: Պատասխանելով ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին հարցին` Միքայել Գրիգորյանը կոնկրետ թիվ չի նշել, սակայն, նկատել է, որ հայ զինծառայողների որոշակի քանակ գտնվում է ադրբեջանական գերության մեջ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: Նա հիշեցրել է, որ մարտի 18-ին Թբիլիսիյում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի Զինծառայողների գործերի պետական կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը , որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ հայկական կողմը կարող է այցելել եւ ստուգել այն ադրբեջանական օբյեկտները, որտեղ կարող են գտվել հայ ռազմագերիները: Խոսելով Լեռնային Ղարաբաղի Ազատագրման բանակի կողմից գերված երեք ադրբեջանցի զինծառայողների մասին` Միքայել Գրիգորյանը նշել է, որ տվյալ պահին նրանք գտնվում են Ստեփանակերտում, քննչական միջոցառումները շուտով կավարտվեն եւ նրանք ազատ կարձակվեն: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները հայտնաբերել եւ գերի էին վերցրել սահմանը խախտած երեք ադբեջանցի զինծառայողների:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---