Մահապարտ-ահաբեկիչը պայթել է Աֆղանստանում

Մահապարտ-ահաբեկիչը պայթել է Աֆղանստանում

PanARMENIAN.Net - Մահապարտ-ահաբեկիչը շաբաթ օրը պայթեցրել է իրեն Աֆղանստանի Քանդահար նահանգի Ազգային անվտանգության գլխավոր վարչության բաժանմունքի մուտքի մոտ:

Նահանգապետի մամուլի քարտուղար Ահմադ Ջավիդա Ֆայսալան հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մաարուֆ գավառում, երբ ահաբեկիչը փորձել է ՀԱԿ-ով անցնել կոնտրհետախույզների գրասենյակ:

Ահաբեկչության արդյունքում զոհվել է վարչության 3 աշխատակից ևս 4-ը վիրավորվել են: Ահաբեկչության համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել արմատական «Թալիբան» շարժումը, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---