Ամփոփվեցին «Ռուսաստան և Հայաստան. Միջտարածաշրջանային երկխոսություն 2012» համաժողովի արդյունքները

Ամփոփվեցին «Ռուսաստան և Հայաստան. Միջտարածաշրջանային երկխոսություն 2012»
համաժողովի արդյունքները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ից 13-ը ՌԴ նախագահի վարչակազմի և ՀՀ նախագահի աշխատակազմի հովանավորությամբ Երևանում տեղի ունեցավ «Ռուսաստան և Հայաստան. Միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով հայ-ռուսական 2-րդ ֆորումը:

Ֆորումի աշխատանքին մասնակցում էին Ռուսաստանի և Հայաստանի պետական իշխանության կենտրոնական և տարաժաշրջանային մարմիններ, բիզնես-կառույցներ, ՀՆ-ներ, փորձագիտական և գիտական շրջանակներ և ԶԼՄ-ներ ներկայացնող 300 մարդ:

Այսօր մասնակիցներն ամփոփեցին համաժողովի աշխատանքը: ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և մշակութային կապերով վարչության պետ Վլադիմիր Չերնովը նշեց, որ քննարկվել են միջտարածաշրջանային առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնման, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության հարցերը:

«Արդյունքներ կարող են ձեռք բերվել ազատ առևտրի ինստիտուտի լիարժեք օգտագործման, աշխատուժի և կապիտալների տեղաշարժն ապահովող բարենպաստ պայմանների ստեղծման, փոխադարձ ներդրումների գրավման, միջտարածաշրջանային ոլորտում կոոպերացիոն կապերի զարգացման շնորհիվ», - ասաց Չերնովը:

Մասնակիցները նշեցին, որ ֆորումը նպաստեց ռուս և հայ գործընկերների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը, և դեռ կնպաստի հատկապես գործակցությանը էներգետիկայի և բեռնափոխադրումների ոլորտում: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով` երկկողմանի տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը կհետևի նոր արտադրությունների և ձեռնարկությունների ստեղծումը, փոքր և միջին բիզնեսի ներուժի ակտիվացումը:

Համաժողովի մասնակիցները որոշեցին ստեղծել շարունակական սկզբունքով գործող համատեղ խումբ, որը պետք է իրականացնի դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերահսկողությունը: Որոշվեց նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը անցկացնել 2013 թվականին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---