ՌՈՒՍԱԼԸ 46,6 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ Է ՎԵՐՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱՅԼԱԹԻԹԵՂ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՐՄԵՆԱԼ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ռուսալը, ալյումինի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, արտահանման վարկ է վերցրել 46,6 մլն եվրո գումարով գերմանական Bayerische Landesbank (BayernLB) բանկից: Վարկը տրամադրվում է EULER HERMES արտահանման վարկավորման գերմանական գործակալության երաշխիքներով եւ նախատեսված է Հայաստանի Արմենալ փայլաթիթեղի արտադրության գործարանի արդիականացման մասշտաբային ծրագրի ֆինանսավորման համար, հաղորդում է «Ֆիրմայի գաղտնիքը» նախագիծը: Տվայլ վարկը աննախադեպ հայկական ձեռնարկությունների համար իր գումարով եւ օգտագործման ժամկետով: Այդ վարկը առաջինն է Հայաստանում, որ ստանում է մասնավոր ձեռնարկությունը արտերկրյա բանկից տեխնիկական արդիականացման նպատակով: 2004 թվականի հոկտեմբերին Ռուսալը համաձայնագիր է ստորագրել գերմանական Achenbach ընկերության հետ Արմենալի համալիր վերազինման ծրագրի իրականացումը սկսելու վերաբերյալ` ուղղված արտադրության ամբողջական ցիկլի ստեղծմանը եւ արտադրանքի տեսականու փոփոխմանը: Արդիականացման ծրագրի արժեքը կազմում է 70 մլն ԱՄՆ դոլար: Արմենալի ստացած վարկը լիովին ծածկում է կապիտալ սարքավորումների եւ ծառայությունների արժեքը, որոնք հարկավոր են ձեռնարկության արդիականացման ծրագիրը իրականացնելու համար, եւ կտրամադրվի երկու տրանշով: Առաջին տրանշը` BayernLB կոմերցիոն վարկն է 6,99 մլն եվրո գումարով, որն տրված է 3,5 տարով: Երկրորդը` BayernLB կոմերցիոն վարկն է 39,61 մլն եվրո գումարով, որի երաշխավորն է գերմանական արտահանման վարկավորման գործակալությունը: Այն տրվել է 8,5 տարի ժամկետով: Ռուսալը հանդես է եկել որպես վարկառուի երաշխավոր: Ռուսալ ընկերության ֆինանսական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիսլավ Սոլովյովը նշել է, որ «Ռուսալի վերցրած վարկը ոչ միայն մեծ նշանակություն ունի այդ տարածաշրջանում ընկերության բիզնեսի զարգացման համար, այլեւ էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: BayernLB դարձել է այդ հանրապետությունում բիզնեսի վարկավորման պիոներ, եւ մենք հուսով ենք, որ միջազգային բանկային ընակերակցության այլ ներկայացուցիչներ եւս կհետեւեն այս «օրինակին»: Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ «Արմենալի արդիականացման ծրագիրը հայկական տնտեսության ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է: Ռուսալի շնորհիվ շատ շուտով Հայաստանում կլինի փայլաթիթեղի արտադրման գերժամանակակից գործարան, իսկ ռուսական ընկերության աջակցությամբ BayernLB բանկից ստացած վարկը էականորեն կբարելավի ներդրումային մթնոլորտը մեր հանրապետությունում»: Այդ ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2005 թվականի աշնանը: Արդիականացման արդյունքում գործարանի արտադրական հզորությունները կկազմեն տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: Ընդ որում գործարանը կողմնորոշված կլինի 6-7 մկմ հաստությամբ բարակ փայլաթիթեղի արտադրությանը, որն առավել պահանջարկ ունեցող ապրանք է ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային շուկայում: Նախագածի իականացումը թույլ կտա ավելացնել բարակ փայլաթիթեղի արտադրության ծավալը Արմենալում տարեկան մինչեւ 18 հազար տոննա` արտադրության ընդհանուր ծավալի մեջ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---