«Հրապարակ». Առաջիկայում բարետես կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում

«Հրապարակ». Առաջիկայում բարետես  կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում

PanARMENIAN.Net - Առաջիկայում բարետես կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում: Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ ոստիկանությունում հրավիրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ Վովա Գասպարյանը Շիրակի մարզային բաժնի պետ Կարեն Բաբակեխյանին և Գյումրիի բաժնի պետին հանձնարարել է նորմալ ջահելներ հավաքել` Գյումրիում «հրեշտակ ոստիկանների» մասնաճյուղ բացելու համար: «Թե քանի բարեկիրթ երիտասարդ կկարողանան անդամագրել, հայտնի չէ: Առավել ևս, որ նրանք Գյումրիում այնքան էլ լավ համբավ չունեն, և գյումրեցիները հույսեր են փայփայում, որ Վարդանիկից հետո կփոխվեն նաև ոստիկանության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ: Իհարկե, համակարգում մշտապես կրճատումներ լինում են, ինչը կոչվում է ուռճացված հաստիքների թեթևացում»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---