Հայաստանի արտաքին պարտքը 2012-ի ավարտին կկազմի 3.8 մլրդ դոլար, 2013-ի` շուրջ 4 մլրդ դոլար

Հայաստանի արտաքին պարտքը 2012-ի ավարտին կկազմի 3.8 մլրդ դոլար, 2013-ի` շուրջ 4 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - 2013-ից Հայաստանը ձեռնամուխ կլինի վարկերի վճարմանը, որոնք ներգրավվել են անցած տարիներին, այդ թվում` ճգնաժամի շրջանում օպերատիվ ռեժիմում, ինչը 200 մլն դրամ լրացուցիչ բեռ է երկրի պետբյուջեի վրա: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ֆինասնավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Իսկապես, մենք հաջորդ տարի պլանավորել ենք արտաքին պարտքի սպասարկման ավելի բարձր մակարդակ»,- ասել է նա:

Նրա խոսքով, Հայաստանի արտաքին պարտքը 2012-ի տվյալներով կկազմի 3,8 մլրդ դոլար, իսկ 2013-ի տվյալներով` շուրջ 4 մլրդ դոլար: «Սակայն, հաշվի առնելով այն, որ ՀՆԱ-ն աճում է, ապա երկու դեպքերում մենք կունենանք ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հարաբերակցություն 3,7 տոկոսի մակարդակում, ինչը գնահատվում է որպես «միջին» պետական պարտք երկրի համար»,- ասել է նա:

Այդ առումով Մինասյանը հավելել է, որ Հայաստանի բյուջեն «հավասարակշռված» է և դրա սպասարկումը չի խանգարում նշված ծրագրերի իրագործմանը:

Մեկնաբանելով 2013-ի փետրվարի նախագահական ընտրությունների գործոնի ազդեցությունը պետբյուջեի կատարման վրա, պատգամավորը նշել է. «Իմ կանխատեսումներով, հաջորդ տարի մենք ոչ մի սպառնալիք չենք ունենա պետբյուջեի սպասարկման հարցում, այդ թվում` Հայաստանի նախագահի ընտրությունները»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---