ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Օտտամար Հիտցֆելդի նկատմամբ` վիրավորական ժեստի պատճառով

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Օտտամար Հիտցֆելդի նկատմամբ` վիրավորական ժեստի պատճառով

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Շվեյցարիայի հավաքականի մարզիչ Օտտամար Հիտցֆելդի նկատմամբ` վիրավորական ժեստի պատճառով, որը վերջինս ցույց է տվել 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Նորվեգիայի հետ խաղը վարող գլխավոր մրցավարին, հաղորդում է AP-ն:

Շվեյցարիայի հավաքականի մարզիչը միջնամատն է ցույց տվել հանդիպման գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդեսին: Հանդիպումն ավարտվել է 1:1: Այդ ժեստը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում` չնայած որ մարզիչն այն ընդամենը մեկ վայրկյան է ցուցադրել և մրցավարներն անգամ դա չեն նկատել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---