«Ժողովուրդ». Ինչո՞վ է զբաղված Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում

«Ժողովուրդ». Ինչո՞վ է զբաղված Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է. «Արթուր Բաղդասարյանը «հույժ կարևոր գործերով» այս օրերին գտնվում է Մոսկվայում: Իսկ եռօրյա աշխատանքային այցի առայժմ գրանցած միակ արդյունքը, ռուս մի քանի պաշտոնյաների հետ հանդիպումներից բացի, եղել է Հայաստանում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մտադրությունների վերաբերյալ արձանագրության ստորագրումը։ Թերթն ընդգծում է, որ փաստաթուղթը ոչ թե վերաբերում է կենտրոնի բացմանը, այլ կենտրոն բացելու մտադրություններին: Դեռ ավելին, այդ փաստաթուղթը ստորագրել է ոչ թե Բաղդասարյանը, այլ նրա հետ Մոսկվա մեկնած ԱԻ նախարար Արմեն Երիցյանը իր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուչկովի հետ միասին:

Ընդամենն արձանագրենք, որ ՀՀ պետական բյուջեի վրա այս այցերը բավական թանկ են նստում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---