«Վեդի Ալկո» ընկերության արտահանման ծավալները 2012թ. կրճատվել են 50 տոկոսով

«Վեդի Ալկո» ընկերության արտահանման ծավալները 2012թ. կրճատվել են 50 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. 9 ամիսների արդյունքում հայկական «Վեդի Ալկո» ընկերությունն 50 տոկոս անկում է արձանագրում արտահանման գծով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Այդ մասին հոկտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Վեդի Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանը: Ըստ նրա, առաջին հերթին դա պայմանավորված է արտաքին շուկաներում, այդ թվում ԱՄՆ_ում, ճգնաժամային իրավիճակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռուսական գործընկերներից շատերը զրկվել են ՌԴ շուկայում աշխատելու լիցենզիայից ալկոհալային խմիչքների իրացման և արտադրության պահանջների խստացման պատճառով:

Այդ առնչությամբ Մանվել Ղազարյանը հավելել է, որ ընկերությունը սպառման նոր շուկաներ է որոնում, այդ թվում Մերձբալթյան երկրներում, Մոնղոլիայում, Չինաստանում, փոքր խմբաքանակներ են առաքվում Ֆրանսիա, բանակցություններ են գնում Գերմանիայի հետ:

Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա ընկերությունը մթերում է 220 դրամով 1 կգ դիմաց, եթե շաքարի պարունակությունը կազմում է 20 տոկոս: «Նախորդ տարի մենք գնեցինք 1250 տոննա, կարծում եմ, այս տարի մենք նույն ծավալներին կհասցնեն մթերումը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---