Փուչիկների գործով դատավարությունն ավարտվեց. միակ մեղադրյալը ազատազրկվեց մեկ տարով

Փուչիկների գործով դատավարությունն ավարտվեց. միակ մեղադրյալը ազատազրկվեց  մեկ տարով

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Փուչիկների գործով դատավարությունը: Գործով միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման:

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը պահանջել էր Սերոբ Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով 154 մարդ ստացել էր այրվածքներ:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---