Մոսկվայի տանը կցուցադրվեն արձակագիր, պոետ, էսսեիստ Լևոն Հովսեփյանի լուսանկարները

Մոսկվայի տանը կցուցադրվեն արձակագիր, պոետ, էսսեիստ Լևոն Հովսեփյանի լուսանկարները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-19-ը Մոսկվայի տան ցուցասրահում տեղի կունենա Լևոն Հովսեփյանի լուսանկարների ցուցահանդեսը: Նա արձակագիր է, պոետ, էսսեիստ, թարգմանիչ, «Երկրի այցելությունը», «Ճիչ», «Պիեսներ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթա» գրքերի հեղինակ:

Ցուցահանդեսի թեման է` «Հույսի ծիածան Մոսկվայից Երևան»: Ցուցահանդեսում կներկայացվեն Լևոն Հովսեփյանի լուսանկարչական աշխատանքները, որոնք նա արել է համանուն գրքի համար գրքի հեղինակ Ելենա Տամբոցովա-Շիրոկովայի հետ Հայաստանում ճանապարհորդելու ժամանակ: Ժողովածուի մեջ մտել են բանաստեղծություններ Ռուսաստանի և Հայաստանի մասին:

Ցուցահանդեսում կներկայացվեն գրքի ավելի քան 70 պատկերազարդումներ, ինչպես նաև այն լուսանկարները, որոնք չեն մտել հավաքածուի մեջ, հաղորդում է Մոսկվայի տան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---