Արարատի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման 3-րդ ծրագրով իրականացվել է աշխատանքների 95 տոկոսը17 հոկտեմբերի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 17-ին Արտաշատի տարածաշրջանում ծանոթացավ Մրգավանի դպրոցի վերանորոգման աշխատանքերին, որոնք արդեն ավարտման փուլում են: Դպրոցի նորոգման համար առաջնահերթ ծրագրերով հատկացվել է 45 մլն դրամ: Մրգավետ համայնում էլ մանկապարտեզի շենքի նորոգումը նախատեսում է ավարտել հաջորդ շաբաթ: Առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 30,5 մլն դրամ: Արտաշատ քաղաքում փոխվարչապետին ներկայացվեց թիվ 2 մանկապարտեզի նորոգման ընթացքը, նշվեց, որ երկրորդ և երրորդ ծրագրերով հատկացված շուրջ 40 մլն դրամով նախատեսված աշխատանքներն առաջիկայում կավարտվեն: Զեկուցվեց, որ ավարտվել են քաղաքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր շուրջ 70 մլն դրամ: Արարատի տարածաշրջանում փոխվարչապետը եղավ Արալեզ գյուղում, որտեղ երրորդ ծրագրով հատկացված 19,5 մլն դրամով առաջիկայում ավարտին կհասցվեն գազաֆիկացման աշխատանքները: Վեդի քաղաքում փոխվարչապետն այցելեց հիմնանորոգվող մշակույթի տան շինհրապարակ: Շենքի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով 80 մլն դրամ էր հատկացվել, աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետբյուջեից ևս 225 մլն դրամ է տրամադրվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի և դրանք նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ երրորդ ծրագրով Շաղափ համայնքում 1,3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվել, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարման վիճակը, իսկ Արարատ գյուղում կատարվել են գազիֆիկացման և ասֆալտապատման աշխատանքներ` համապատասխանաբար 8,2 և 48,5 մլն դրամով: Զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 95 տոկոս: ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ` չորրորդ ծրագրով մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նույնպես կուղղվի դպրոցների, մանկապարտեզների շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազատարերի կառուցմանը և համայնքային նշանակության այլ հրատապ խնդիրների լուծմանը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |