2012թ. 3-րդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ

2012թ. 3-րդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի  խումբ» ՓԲԸ-ն գրանցել է հիմնական  ցուցանիշների աճ

PanARMENIAN.Net - 2012թ. 3-րդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ: 30.09.2012թ. դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 112.3 մլրդ ՀՀ դրամ, որի աճը 30.09.2011թ. համեմատ կազմել է 30.0 մլրդ ՀՀ դրամ կամ 36.5%: Հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 88.4 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24.4 մլրդ ՀՀ դրամով կամ 38.1%-ով:

Բանկի ընդհանուր պարտավորությունները 30.09.2012թ. դրությամբ կազմել են 95.8 մլրդ ՀՀ դրամ` 30.09.2011թ. համեմատ ավելանալով 28.9 մլրդ ՀՀ դրամով կամ43.3%-ով: Հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները կազմել են 40.9 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 15.2 մլրդ ՀՀ դրամով կամ 59.1%-ով: Ընդ որում` իրավաբանական անձանց միջոցները կազմել են 16.4 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 6.7 մլրդ ՀՀ դրամի կամ 69.1% աճ, իսկ ֆիզիկական անձանց միջոցները` 24.5 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 8.5 մլրդ ՀՀ դրամի կամ 53.1% աճ:

30.09.2012թ. դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 16.5 մլրդ ՀՀ դրամ, որը 30.09.2011թ. ցուցանիշի համեմատ աճել է 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 7.0%-ով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---