Ժոզե-Մանուել Բարրոզու. ԵՄ բանկային վերահսկողության համակարգը մշակված կլինի արդեն 2013թ հունվարի 1-ին

Ժոզե-Մանուել Բարրոզու. ԵՄ բանկային վերահսկողության համակարգը մշակված կլինի արդեն 2013թ հունվարի 1-ին

PanARMENIAN.Net - ԵՄ բանկային վերահսկողության համաեվրոպական համակարգը մշակված կլինի արդեն 2013թ հունվարի 1-ին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարրոզուն, հաղորդում է Ռոյթերսը: «Բանկային վերահսկողությունը բանկային միության կարևոր տարր է»,-ընդգծել է պաշտոնյան:

Նրա խոսքով, արդեն քննարկվել են դրա ընդունման հարցերը և մի շարք սկզբունքների վերաբերյալ համաձայնության են հասել: «Այժմ պետք է քննարկվի օրենսդիր բազան, որի վրա էլ կհիմնվի բանկային միությունը»,-հավելել է նա:

Բանկային միության ստեղծումը պետք է իրականանա 3 փուլերով: Սպասվում է, որ լիարժեք բանկային միության ստեղծման հիմնական աշխատանքները կսկսվեն 2014թ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---