Քաղաքագետ. Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային հզոր ցնցումների

Քաղաքագետ. Մենք պետք  է  պատրաստ լինենք տարածաշրջանային հզոր ցնցումների

PanARMENIAN.Net - Հայկական բանակը տարածաշրջանում կայունության երաշխիք է: Նախագահ Սերժ Սարգսյանի` Reuters –ին տված հարցազրույցում հնչեցրած այս միտքը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առաջարկում է ակտիվ շրջանառության մեջ դնել: Սա թույլ է տալիս միջազգային հանրությանն ասել` այն առաքելությունը, որ իրենք են իրականացնում իրական չէ, իսկ իրական քաղաքականությունը պարտադրում է բանակը:

Հաշվի առնելով այն, որ տարածաշրջանը կանգնած է լուրջ վերափոխումների առաջ, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է քաղաքականապես ակտիվ մասնակից լինի գործընթացներին և կատայալ ռազմական պատրաստվածություն ունենա: Հրանտ Մելիք- Շահնազարյանը նկատում է, որ մենք պետք է պատրաստ լինենք հզոր ցնցումների:

«Տարածաշրջանում սպասվող իրադարձություններով պայմանավորված կարող է ակտվիվանալ նաև թուրք-ադրբեջանական դաշինքը»,- հիշեցնում է քաղաքագետը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---