Թուրքիան կրկին գնդակոծել է սիրիական զինվորականների դիրքերը

Թուրքիան կրկին գնդակոծել է սիրիական զինվորականների դիրքերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի բանակի զինծառայողները հոկտեմբերի 19-ին կրակ են բացել սիրիացի զինվորականների դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ Թուրքիայի տարածքում պայթել են Սիրիայից արձակված երկու ականներ: Իմանալով այդ մասին՝ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել սիրիական զինվորականների դիրքերի ուղղությամբ:

Թուրքիայի ԶՈւ արդեն բազմիցս են գնդակոծել Սիրիայի տարածքը: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջդեթ Օզելը զգուշացրել է Սիրիային «կոշտ պատասխանի» մասին թուրքական սահմանամերձ տարածքների գնդակոծության համար սիրիական բանակի կողմից:

Հիշեցեցք, որ թուրքական զորքերը կուտակվեցին սահմանի մոտ այն բանից հետո, երբ սիրիական ականի պայթյունի հետևանքով թուրքական գյուղի 5 բնակիչ զոհվեց, հայտնում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---