ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՕԴԵՍԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ

PanARMENIAN.Net - Օդեսայում տեղի է ունեցել Մեծ Հայրենական պատերամում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշար ԱՊՀ երկրների հերոս քաղաքների լրագրողների թիմերի միջեւ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ նույնպես մասնակցել է մրցաշարին եւ զբաղեցրել է երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալների: Գրչի հայ վարպետները սկզբից հաղթել են Օդեսա-2 թիմին 4:2 հաշվով, այնուհետեւ ջախջախել են Նիկոլաեւ քաղաքի լրագրողներին (5:0), ինչպես նաեւ հաղթել են իրենց գործընկերներին Բելառուսից, խփելով 5 գնդակ եւ բաց թղնելով ընդամենը երկուսը: Վճռական դեր ունեցան մենամարտերը Օդեսայի առաջին թիմի եւ Վոլգոգրադի թիմի հետ: Օդեսայի լրագրողներին հայերը զիջեցին 4:5 հաշվով, ընդ որում առաջին խաղակեսից հետո հաշիվը 4:1 էր ի օգուտ Հայաստանի լրագրողների: Ինչ վերաբերում է վոլգոգրադցիների հետ մենամարտին, ապա այստեղ հաջողությունը հերոս-քաղաքի լրագրողների կողմից էր, որն էլ հաղթեց 3:0 հաշվով: Օդեսայի եւ Վոլգոգրադի թիմերի միջեւ եզրափակիչ հանդիպման ժամանակ հաղթողը խաղի ընթացքում չպարզվեց եւ լրագրողները ստիպված էին մրցել պենալտի խփելու արվեստում: Հաղթեցին օդեսիտները եւ շահեցին մրցաշարը: Բոլոր թիմերը, որոնք մրցանակային տեղեր էին գրավել, պարգեւատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով եւ նվերներով: Հարկ է նշել, որ բացի ֆուտբոլային մրցումներից, կազմակերպվում էին նաեւ բանկետներ, որոնց ընթացքում լրագրողները քննարկել են հրատապ հարցեր եւ փոխանակել են աշխատանքային փորձը: Նշենք նաեւ, որ Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում «Dwnbassaero» ավիաընկերությունը նվեր է մատուցում պատերազմի բոլոր վետերաններին, ընթացիկ ամսում տրամադրելով նրանց անվճար տոմսեր: Այդ ակցիային մասնակից դարձան նաեւ հայ լրագրողները, որոնց տրամադրվել է 20 տոկոս զեղջ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---