«168 ժամ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում Զուրաբյանին կարող է փոխարինել Մհեր Շահգելդյանը20 հոկտեմբերի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջերս պարզել է, որ իրեն ԵԽԽՎ պատվիրակության կազմում ռոտացիոն սկզբունքով կարող է փոխարինել ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության շուրջ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ սկզբնապես պայմանավորված Զարուհի Փոստանջյան-Արմեն Ռուստամյան ռոտացիան որոշվել է չեղյալ ճանաչել` այն փոխարինելով Զուրաբյան-Շահգելդյան ռոտացիայով: Լևոն Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել և իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում: Բայց նա հույս ունի, որ իշխանությունները կարոդ են հրաժարվել իրեն փոխարինելու մտադրությունից, դրանով զերծ մնալով միջազգային աղմուկից և խայտառակությունից: «168 ժամ»-ի թղթակցին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լևոն Զուրաբյանից, քանի որ հիմա նա հասանելի է միայն «այլընտրանքային» լրատվամիջոցների համար: Բացի այդ, ասում են, որ տնական ժամանակ է` Լևոն Զուրաբյանն իր հայտարարությունները համաձայնեցնում է ոչ միայն իր անմիջական ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի, այլև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |