Մեծ Բրիտանիայում կկանգնեցնեն առաջին հուշարձանը դեգեներատիվ նկարիչներին

Մեծ Բրիտանիայում կկանգնեցնեն առաջին հուշարձանը դեգեներատիվ նկարիչներին

PanARMENIAN.Net - Անգլիական Քամբրիա կոմսությունում կհայտնվի առաջին հուշարձանը, նվիրված նկարիչներին, որոնք նացիստական Գերմանիայում «դեգեներատիվ» էին հայտարարվել: Ինչպես հայտնում է BBC News-ը, Մեծ Բրիտանիայում դրամահավաք է սկսվել հուշակոթողի կառուցման համար:

Վայրը պատահաբար չի ընտրվել՝ հենց Կամբրիայում է ապրել ու աշխատել Կուրտ Շվիտտերսը, որը լքել է Գերմանիան 1937թ.: Հենց 1937թ. Մյունխենում տեղի ունեցավ «դեգեներատիվ արվեստը» «մերկացնող» ցուցահանդեսը՝ այդպես էին նացիստներն անվանում ավանգարդիստների և այլ ժամանակակից նկարիչներին, որոնց համարում էին հակագերմանական և հրեա-բոլշևիկյան, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---