Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայում ձերբակալված 108 օտարերկրացի գրոհայինների ցուցակը

Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայում ձերբակալված 108 օտարերկրացի գրոհայինների ցուցակը

PanARMENIAN.Net - Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին է փոխանցել Սիրիայում ձերբակածված 108 օտարերկրացի գրոհայինների ցուցակը, որոնք մասնակցել են զինված գործողություններին ընդդիմության շարքերում: Ցուցակը ներկայացվել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի նամակին կից:

«Հետևելով իմ կառավարության ցուցումներին, ես պատիվ ունեմ ներկայացնելու 108 օտարերկրացիների ցուցակը, որոնք ձերբակալվել են Սիրիայի իշխանությունների կողմից»,-ասվում է նամակում, որը հայտնվել է նաև լրագրողների մոտ: Հիշատակված անձաաց մեծ մասը արաբական երկրների քաղաքացիներ են:

Դամասկոսը բազմիցս է նշել, որ ընդդիմության շարքերում վարձկաններ են կռվում Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներից: Նրանք Սիրիա են ներթափանցում հիմնականում Թուրքիայի տարածքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---