Անգլիական այգում նկարելու միջոցով բարձրաձայնում են սոցիալական խնդիրների մասին

Անգլիական այգում նկարելու միջոցով բարձրաձայնում են սոցիալական խնդիրների մասին

PanARMENIAN.Net - Անգլիական այգում այսօր անցկացվում է «ՍՈՑ+ԱՐՏ» նկարչական միջոցառումը: Այգու տարածքում տեղադրված են վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր: Միջոցառումը կազմակերպվել է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է` որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս:

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի հիմնադիր Լիա Մխիթարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է նկարելու միջոցով բարձրաձայնել յուրաքանչյուրին անհանգստացնող սոցիալական խնդիրները: «Այդ իսկ պատճառով հրավիրված են բոլորը, յուրաքանչյուր ցանկացողին հնարավորություն ենք տալիս նկարչության միջոցով արտահայտել իր մտահոգությունները: Փորձում ենք ցույց տալ, որ տեքստային արտահայտչամիջոցին այլընտրանք կա, և ուրախալի է, որ մասնակցում են ամենատարբեր տարիքի մարդիկ` սկսած փոքրիկ երեխաներից մինչև տարեցներ»,- նշեց նա` հավելելով, որ միջոցառման ընթացքում նկարված աշխատանքներից ամենահաջողվածները տեղ կգտնեն «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի կայքում, ինչպես նաև, հնարավոր է, մասնակցեն թեմատիկ ցուցահանդեսին:

Օրվա տրամադրությունն իր նվագակցությամբ ապահովում է «Around Guitar» («Կիթառի շուրջ») երաժիշտների խումբը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---