Բրիտանացի նախարարը ստիպված է հեռանալ իր պաշտոնից` ոստիկանների հետ սկանդալի պատճառով

Բրիտանացի նախարարը ստիպված է հեռանալ իր պաշտոնից` ոստիկանների հետ սկանդալի պատճառով

PanARMENIAN.Net - Բրիտանացի նախարար Էնդրյու Միտչելլը հրաժարական է տվել սկանդալից հետո, որի պատճառը նրա վեճն է ոստիկանների հետ: Այս մասին հոկտեմբերի 19-ին հաղորդում է BBC News-ը, նշելով, որ նախարարին հրաժարականի կոչ են արել լեյբորիստներն ու ոստիկանական ֆեդերացիան:

Միտչելլը խոստովանել է, որ անարգել է օրենքի ներկայացուցիչներին, սակայն շարունակում է հերքել, որ նրանց կոչել է «պլեբեյներ», ինչպես պնդում են իրենք ոստիկանները:

Նրա պաշտոնը կզբաղեցնի Ջորջ Յանգը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---