Լիբանանի վարչապետ Միկատին միտքը փոխել է պաշտոնից հեռանալու վերաբերյալ

Լիբանանի վարչապետ Միկատին միտքը փոխել է պաշտոնից հեռանալու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին հրաժարվել է իր պաշտոնը լքելու ծրագրերից` երկրի մայրքաղաքում տեղի ունեցած պայթյունի ֆոնի վրա, ինչի արդյունքում զոհվել է երկրի հետախուզության ղեկավար Վասսամ Հասսանը և ևս 7 մարդ:

Ինչպես պնդում է Միկատին, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը խնդրել է իրեն որոշ ժամանակով մնալ իր պաշտոնում` բացատրելով դա երկրի շահերով: Ավելի վաղ Լիբանանի նախարարների կաբինետը արտակարգ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունը: Շատերը տեղի ունեցածի մեջ մեղադրում են Սիրիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---