Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է հասցնել վարկային պորտֆելը մինչև 90 մլրդ դրամի

Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է հասցնել վարկային պորտֆելը մինչև 90 մլրդ դրամի

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2012թ. տարեվերջ ավելացնել վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչև 90.0 մլրդ ՀՀ դրամի` ապահովելով տվյալ ցուցանիշի 20.5%-ից ավելի տարեկան աճ: 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը (ներառյալ վարկային գծերը) կազմել է 88.4 մլրդ ՀՀ դրամ (ակտիվների 78.7%-ը)` գրանցելով 18.3% աճ վերջին 9 ամիսների ընթացքում:

2012թ. 9 ամիսների արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ վարկային գծերը) 18.3% աճ` հասցնելով այն 88.4 մլրդ ՀՀ դրամի:

Բանկի վարկային պորտֆելի (ներառյալ վարկային գծերը) ծավալը ընդհանուր ակտիվների կառուցվածքում կազմել է 78.7%: Ընդ որում` 9 հաշվետու ամիսներում բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 17.1%-ով` 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բացարձակ արտահայտությամբ կազմելով 112.3 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---