Եվրագոտու բյուջեի դեֆիցիտը 2011-ին նվազել է, իսկ պարտքը` աճել

Եվրագոտու բյուջեի դեֆիցիտը 2011-ին նվազել է, իսկ պարտքը` աճել

PanARMENIAN.Net - 2011-ին եվրագոտու բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, քանի որ կառավարությունները նվազեցրել են ծախսերը և բարձրացրել հարկերը, որպեսզի վերականգնեն շուկաների վստահությունն իրենց ֆինանսների նկատմամբ, բայց պետական պարտքն այնուամենայնիվ աճել է, հաղորդել է Եվրամիության վիճակագրական բյուրոն:

Eurostat-ի տվյալներով, 17 երկրներում բյուջեի միագումար դեֆիցիտը, որոնք օգտագործում են եվրո, 2011-ին կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 4,1 տոկոս 2010-ի 6,2 տոկոսից:

Եվրագոտու խոշորագույն տնտեսությունը` Գերմանիան, կրճատել է բյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ 0,8 տոկոս 2010-ի 4,1 տոկոսից, իսկ նրա պարտքը կրճատվել է մինչև ՀՆԱ 80,5 տոկոս 82,5 տոկոսից:

Հունաստանը, որտեղ սկսվել է ճգնաժամը, ցուցադրել է Եվրոպայում պարտքի առավելագույն ցուցանիշ` ՀՆԱ 170,6 տոկոս:

Իսպանիան կրճատել է բյուջեի դեֆիցիտը մինչև 2011-ի ՀՆԱ 9,4 տոկոս 2010-ի 9,7 տոկոսից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---