Կանխվել է 10 մլն դրամի դեղամիջոցի անօրինական մուտքը Հայաստան![]() 22 հոկտեմբերի 2012 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն դեղամիջոցների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների կողմից արտոնագրված չեն: Պարզվել է, որ Մ. Խաչատրյանը նշված դեղամիջոցները ՀՀ է ներկրել իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական Վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |