Պիկասսոյի, Մոնեի, Մատիսսի և Գոգենի կտավներն առևանգվել են հակահրդեհային համակարգի միջոցով

Պիկասսոյի, Մոնեի, Մատիսսի և Գոգենի կտավներն առևանգվել են հակահրդեհային համակարգի միջոցով

PanARMENIAN.Net - Գողերը ներխուժել են Ռոտտերդամի Kunsthal թանգարան ետնամուտքից: Այս մասին The New York Times պարբերականի ArstBeat բլոգում պատմել են հոլանդացի ոստիկանները:

Ըստ պաշտոնական տվյալների, թանգարանի անվտանգության համակարգը, որտեղից գողացվել է 7 կտավ, անսխալ է աշխաել,սակայն կողոպտիչներն օգտվել են դրա առանձնահատկություններից:

Ռոտտերդամի թանգարանից գողացվել են 7 կտավներ` Պիկասսոյի «Առլեքինի գլուխը», Կլոդ Մոնեի 2 աշխատանքներ, Անրի Մատիսսի «Դեղինով և սպիտակով ընթերցող աղջիկը», Փոլ Գոգենի «Կինը բաց պատուհանի առջև», Մայեր դե Հաննայի «Ինքնանկարը» և Լյուսիեն Ֆրեյդի «Փակ աչքերով կինը»:

Ներկայումս ցուցահանդեսն աշխատում է սովորական ռեժիմով` գողացված աշխատանքները փոխարինվել են Կորդիայի հավաքածուի այլ կտավներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---