ԿԲ փոխնախագահ. ՓՄՁ պորտֆելը պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով

ԿԲ փոխնախագահ. ՓՄՁ պորտֆելը պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի շրջանակներում մի կողմից աշխատում է ՓՄՁ-ների աշխատանքի հետ կապված Հայաստանի ֆինանսական հաստատությունների ներքին հնարավորությունների բարձրացման, մյուս կողմից բարձրացնում է վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ ներկայացուցիչների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է USAID-ի տնտեսական բաժնի ղեկավար, հայկական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Կոնան Պեյզենը: Մասնավորապես, ըստ նրա, միջազգային կառույցը տեխնիկական աջակցություն է տրամադրում բանկերի վարկային մասնագետների պատրաստման հարցում, որոնց այսօր համապատասխան վկայականներ են տրվել:

Իր հերթին ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ընդգծել է, որ «ՓՄՁ պորտֆելը պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով, ինչը թույլ կտա դիֆերենցացնել Հայաստանի տնտեսության կառուցվածքը»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (EDMC/USAID) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը հոկտեմբերի 24-ին ներկայացրել է «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում: Այս մասին հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքր և միջին բիզնեսի համար մշակվող ինովացիոն վարկային պրոդուկտները, հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները`Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն, ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

EDMC/USAID հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների զարգացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---