«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները վատթարացել են

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները վատթարացել են

PanARMENIAN.Net - Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի և իր «կնքահայր» Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Ըստ դրանց, Քոչարյանն ու Ծառուկյանը կոշտ զրույց են ունեցել նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի դիրքորոշման շուրջ, Քոչարյանը պահանջել է սատարել Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Մյուս կողմից Սերժ Սարգսյանին սատարելու պահանջն է դրված: Երկու քարի արանքում հայտնված Ծառուկյանը դեռ որոշում չի կայացրել: Որոշումը պարտադրելու համար գործի է անցել քարոզչամեքենան: Մի կողմից` իշխանական քարոզչամիջոցներն են փորձում հասկացնել, որ եթե չսատարի, իր համար վատ կլինի: Մյուս կողմից` փորձում են հրապարակումներով կանխել Սերժ Սարգսյանին սատարելու տրամադրությունները: Ըստ լուրերի, չի բացառվում, որ առաջիկայում «ուտեչկաների» տեսքով հիշեցումներ արվեն ինչ-ինչ հարցերում Ծառուկյանի դերակատարման վերաբերյալ: Թերևս սա է պատճառը, որ կամաց տարանջատվում են ԲՀԿ-ական ու քոչարյանական քարոզչամիջոցները, ինչն էլ ստիպում է ԲՀԿ-ին ձեռնամուխ լինել լրատվական նոր ռեսուրսների ստեղծմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---