Չնայած հայտարարված հրադադարին, սիրիական բանակը վերսկսել է Դամասկոսի արվարձանների գնդակոծումը

Չնայած հայտարարված հրադադարին, սիրիական բանակը վերսկսել է Դամասկոսի արվարձանների գնդակոծումը

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը վերսկսել է հրետանային գնդակոծությունները Դամասկոսի հարավային արվարձաններում, չնայած ավելի վաղ արված` հրադադարի մասին հայտարարությանը, ուրբաթ օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերսին:

Սիրիական զինվորական հրամանատարությունը հինգշաբթի օրը հայտարարել է ռազմական օպերացիաների դադարեցման մասին` մահմեդական տոնի ընթացքում` հոկտեմբերի 26-29-ը:

Հայատարարությունը ողջունվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---