Ռուսաստանը նոր հյուպատոսարաններ կբացի ռուսալեզու համայանքների բնակության երկրներում

Ռուսաստանը նոր հյուպատոսարաններ կբացի ռուսալեզու համայանքների բնակության երկրներում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պլանավորում է նոր հյուպատոսական հաստատություններ բացել ռուսալեզու սփյուռքի բնակության երկրներում, ամենից առաջ ԱՊՀ-ում, հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պլանների մեջ մտնում է նոր հյուպատոսարանների բացումը ռուսալեզու սփյուռքի բնակության երկրներում, ամենից առաջ ԱՊՀ-ում»,- ասել է Պուտինը վիդեոուղերձում` հասցեագրված արտասահմանում բնակվող հայրենակիցների 4-րդ Համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին:

Այս տարի համագումարն ընթանում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ հավաքվել են ավելի քան 90 երկրների պատվիրակներ, որոնք ներկայացնում են բազմամիլիոնանոց ռուսական արտասահմանյան համայնքի տարբեր սերունդները:

Պուտինը նշել է հայրենակիցների ավանդը ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման մեջ, «ժամանակակից Ռուսաստանի, նրա պատմության, ձեռքբերումների, կրթության, գիտության մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու ձգտումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---